Հիմնվելով սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա՝ հաճախորդի ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, եկամուտների և ծախսերի ամբողջական սինթետիկ և անալիտիկ հաշվառում համաձայն ՖՀՄՍ–ների՝ օգտագործելով համապատասխան ծրագրային ապահովում։
Հաշվապահական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա պարբերական հաշվետությունների և հաշվարկների պատրաստում, ներկայացում պետական և այլ մարմիններին։
Տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում համաձայն ՖՀՄՍ–ների։
Անհրաժեշտության դեպքում կառավարչական հաշվետվությունների ներկայացում՝ հիմնվելով հաշվապահական համակարգում առկա տեղեկատվության վրա։
Պարբերական կտրվածքով հաճախորդի հաշվապահական ձևակերպումների ստուգում։
Հաճախորդի կողմից պատրաստված և ներկայացված պարբերական հաշվետվությունների և հաշվարկների ստուգում, ճշտումների առաջարկում։
Տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերանայում և օժանդակություն աուդիտի իրականացման ընթացքում։
Հաճախորդի կողմից ներկայացված խնդրո առարկայի ուսումնասիրություն և համապատասխան ընթացակարգերի իրականացում։
Հաճախորդի կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ մասնագիտական տեսակետի ներկայացում։
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացվում է Աուդիտի Միջազգային Ստանդարտների համաձայն և տրամադրվում է աուդիտորական եզրակացություն։
Համաձայնեցված ընթացակարգերի ծառայություններ մատուցելիս՝ իրականացնում ենք հաճախորդի հետ նախապես համաձայնեցված ընթացակարգեր և ներկայացնում ենք կատարված ընթացակարգերի արդյունքում բացահայտումների վերաբերյալ հաշվետություն:
Կոմպիլյացիայի ծառայություններ մատուցելիս մեր կողմից կոմպիլացվում են հաճախորդի ֆինասական հաշվետվությունները` ֆինանսական հաշվետվողականության կիրառելի սկզբունքների համաձայն: