Փի-Էյչ-Փի պատմություն

Փի-Էյչ-Փի պատմություն

Փի-Էյջ-Փի Փարթնըրզ Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականի հոկտեմբերին: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2005 թվականի նոյեմբերից: Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ-ն հայաստանյան և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին մատուցում է հաշվապահական հաշվառման և հարկային բնույթի համակողմանի ծառայություններ, որոնք առավելագույնս բավարարում են այդ ընկերությունների կարիքներին:

2009 թվականի մարտին Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ-ն հիմնադրեց իր դուստր ընկերությունը՝ Փի-Էյչ-Փի Աուդիտ ՓԲԸ-ն: Փի-Էյչ-Փի Աուդիտ ՓԲԸ-ն ղեկավարվում է Դավիթ Եդիգարյանի կողմից, որը հանդիսանում է ընկերության  տնօրենը և հիմնադիր ղեկավարը: Փի-Էյչ-Փի Աուդիտ ՓԲԸ-ն սկսել է մատուցել աուդիտի ծառայություններ 2009 թվականի նոյեմբերին՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալուց անմիջապես հետո: Փի-Էյչ-Փի Փարթնըրզ և Փի-Էյչ-Փի Աուդիտ ընկերությունները միայն իրավաբանորեն են հանդիսանում առանձին ընկերություններ: Փաստացի, այս երկու ընկերությունները ներկայացնում են որպես մեկ միավոր, որը բաղկացած է Հաշվապահական հաշվառման ծառայությունների, Հարկային ծառայությունների և Աուդիտի բաժիններից: Երկու ընկերությունների մասնագիտական ռեսուրսները դիտվում են որպես մեկ միասնական աղբյուր՝ իրականացնելու Փի-Էյչ-Փի ընկերության կողմից սահմանված գործունեությունները: Երեք գործընկերներով և քառասուն աշխատողներով, ՓԻ-Էյչ-Փի ընկերությունն ունի անգերազանցելի հնարավորություններ որակյալ ծառայություն մատուցելու համար:

2010 թվականին Փի-Էյչ-Փի Աուդիտը մասնակցեց Հայաստանում աուդիտորական ընկերությունների՝ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող գնահատման գործընթացին, որի արդյունքում ընկերությունը վաստակեց Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող ծրագրերի և Համաշխարհային Բանկի դրամաշնորհներով իրականացվող ծրագրերի ֆինանսական հաշվետվությունները աուդիտի ենթարկելու իրավունքը:

Փի-Էյչ-Փի ընկերության ջանքերը և ներդրումը Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման բարեփոխումների գործընթացին, որը մեկնարկեց 1998 թվականին, ահռելի են: Բարեփոխումների փուլում, Փի-Էյչ-Փի ընկերությունը Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում ծառայություններ է մատուցել ՀՀ Ֆինանսների նախարարությանը: Մեր պատվիրատուներից են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող կազմակերպություններ: