Մեր մոտիվացիան

Մեր մոտիվացիան

1998 թվականը բեկումնային եղավ Հայաստանի հաշվապահական հաշվառման  համակարգում համակողմանի և խորքային բարեփոխումների մեկնարկի առումով, որի նպատակներից մեկն էր Հայաստանի Հանրապետությունում  հաշվապահական հաշվառման միջազգայնորեն ընդունված  ստանդարտների ընդունումը: Բարեփոխումների հիմնական նպատակն էր մշակել ֆինանսական տեղեկատվության այնպիսի հիմունք, որը կհամապատասխաներ շուկայական տնտեսության պահանջներին՝ օգտագործողների բոլոր խմբերին տրամադրելով արժանահավատ ֆինասական տեղեկատվությամբ: Ֆինանսական հաշվառման օրենսդրությունը կիրառման տեսանկյունից առավել իրագործելի դարձնելու նպատակով, մշակվեցին լրացուցիչ մեթոդոլոգիական նյութեր, հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևեր՝ նպաստելու հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառմանը:

Այնուհանդերձ, ֆինանսական հաշվառման նոր համակարգի ներդրմանը զուգահեռ, փոփոխությունների է ենթարկվել նաև հարկային օրենսդրությունը: Մասնավորապես, շահութահարկի հաշվարկի համար որպես հիմք են հանդիսացել ֆինանսական հաշվառման սկզբունքները և մոտեցումները:
Սակայն, հարկ է նշել որ  հարկային և բյուջետային որոշակի հարցերի կարգավորմանն ուղղված վերջին տարիներին հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները և լրացումները մեծացրել են ֆինանսական հաշվառման և հարկային հաշվառման միջև տարբերությունները:
Ակնհայտ է, որ ֆինանսական և հարկային հաշվառումների միջև ներկա տարբերությունները, հաշվապահական հաշվառման ներքին համակարգերի արդյունավետ վարման և վերահսկման տեսանկյունից, կազմակերպություններից պահանջում են լրացուցիչ ռեսուրսներ և ջանքեր:

2009 թվականից սկսած, բոլոր այն ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնց շրջանառությունը և/կամ ակտիվները գերազանցում են 1 միլիարդ ՀՀ դրամը, սահմանված օրենսդրության համաձայն, պետք ենթարկվեն պարտադիր աուդիտի՝ ֆինասական տեղեկատվության   թափանցիկության և արժանահավատության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ի լրումն, բոլոր կազմակերպությունները պետք է պատրաստեն և կազմեն իրենց ֆինանսական հաշվետվությունները ՖՀՄՍ-ներին համապատասխան: Նշված պահանջը հայաստանյան կազմակերպությունների համար հանդիսանում է հաշվետվողականության նոր հիմունք: Պետական գնումներնը կարգավորող օրենսդրության վերջին փոփոխությունների համաձայնՙ   աուդիտի ենթակա կազմակերությունները, որոնք ստացել են աուդիտի ձևափոխված հաշվետվություն չեն կարող մասնակցել պետական գնումների գործընթացին: Այս առումով,  մեր ընկերությունը չի խնայի իր ջանքերը պատվիրատուների հետ  կիսելու կարգավորման, օրենսդրության և ֆինանսական հաշվետվողականության միջավայրի վերաբերյալ իր ունեցած խորը գիտելիքները՝ ապահովելու, որ այդ կազմակերպությունները ըստ արժանվույն կատարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ աուդիտի ենթարկված հաշվետվությունները ներկայացվեն պատշաճ  կերպով և ժամանակին:

Պետական Ֆինանսների Կառավարման   և Պետական Ներքին Ֆինանսական Հսկողության Համակարգերում իրականացվող վերջին բարեփոխումները նոր մարտահրավերներ են սահմանում հանրային հատվածի կազմակերպությունների համար: Փի-Էյչ-Փի ընկերության մասնակցությունը Պետական Ֆինանսների Կառավարման  Համակարգի ծրագրերում (ինչպես օրինակ, հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման ստանդարտների և ներքին աուդիտի մեթոդաբանության մշակման ծրագրերը) ապահովել է ընկերության տեղը և կայուն դերը Հայաստանի մակրոտնտեսական ոլորտում՝ գործելով որպես երկրի պատասխանատու քաղաքացի, որն իր գիտելիքներն ու փորձը ներդնում է ի շահ ամբողջ հասարակությանը: