Հարկային և հաշվապահական ծառայություններ

Հարկային և հաշվապահական ծառայություններ

Հաշվապահական համակարգի բարելավման ծառայություններ Հաշվապահական և հարկային շարունակական ծառայություններ
  • Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում,
  • Հաշվապահական հաշվառման գործող համակարգի (ներառյալ` ինքնարժեքի հաշվառման) ուսումնասիրություն, թերությունների բացահայտում, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների և գործողությունների պլանի ներկայացում,
  • Հաշվապահական գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, հաշվապահական հաշվառման ձեռնարկի մշակում և դրա ներդրման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Բյուջետավորման գործող համակարգի ուսումնասիրություն, թերությունների բացահայտում, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների և գործողությունների պլանի ներկայացում,
  • ՖՀՄՍ-ների, ՀՀՀՀՍ-ների և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերի վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
  • Հաշվապահական համակարգի ներդրում/բարելավում, այդ թվում`
  1. ՀՀՀՀՍ-ների և, անհրաժեշտության դեպքում, ՖՀՄՍ-ների պահանջներով հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում,
  2. Աշխատանքային հաշվային պլանի մշակում,
  3. Ներքին փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության ուղեցույցի մշակում:
  • Անհրաժեշտության դեպքում նախորդ ժամանակաշրջանների հաշվապահական հաշվառման վերականգնում,
  • Հաճախորդի հաշվապահական հաշվառման ամենօրյա վարում,
  • Պարտադիր ներկայացման ենթակա հաշվարկների և հաշվետվությունների (ներառյալ` հարկային, ֆինանսական, վիճակագրական և այլ պարտադիր հաշվարկներ ու հաշվետվություններ) պատրաստում և ըստ պատկանելության հանձնում:

ՖՀՄՍ-ների պահանջներով հաշվապահական խորհրդատվական ծառայություններ Հարկային և հաշվապահական խորհրդատվական ծառայություններ
  • ՖՀՄՍ-ների պահանջներով հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում,
  • Օժանդակություն հաճախորդներին` ՖՀՄՍ-ների պահանջներով աուդիտի անցկացման ժամանակ,
  • ՖՀՄՍ-ների կիրառման վերաբերյալ հաշվապահական խորհրդատվության տրամադրում,
  • ՖՀՄՍ-ների պահանջներով ֆինանսական հաշվետվությունների պատրաստում:


  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Կազմակերպության` հարկային նպատակով եկամուտների և ծախսերի հաշվառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Ըստ անհրաժեշտության, հաշվապահական և հարկային այլ խորհրդատվական ծառայությունների տրամադրում:
Ֆինանսական և հարկային հաշվառումների գծով դասընթացներ Այլ հաշվապահական ծառայություններ (ծրագրեր)
  • Ֆինանսական և հարկային հաշվառումների վերաբերյալ դասընթացների կազմակերպում` ՀՀ հարկային ծառայության աշխատակիցների համար,
  • ՀՀ-ում հաշվապահական հաշվառումը և հարկերը կարգավորող օրենսդրության վերաբերյալ դասընթացների կազմակերպում և իրականացում:


  • Ծառայությունների (օժանդակության) տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ` կապված Հայաստանի Հանրապետությունում հաշվեգրման հիմունքով հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման անհրաժեշտությամբ` հիմնված Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների վրա:
Տեսակետ
Վերը նշված ծառայությունները հաճախորդների մենեջմենթին հնարավորություն է տալիս ընկերության ակտիվների, պարտավորությունների և սեփական կապիտալի վիճակի ու փոփոխությունների, գործունեության արդյունքների (շահույթների և վնասների), հարկային պարտավորությունների վերաբերյալ ստանալ առավել ճշմարիտ տեղեկատվություն, արժանահավատորեն գնահատել ընկերության ֆինանսական և տնտեսական ցուցանիշները:

Նման տեղեկատվության առկայությունը ընկերությունը դարձնում է առավել կառավարելի, հնարավուրություն է տալիս օպտիմալացնել եկամուտները և ծախսերը, առավելագույնի հասցնել շահույթները: Միաժամանակ, հաշվի առնելով, որ հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվում են հաշվապահական հաշվառման տվյալները հաշապահական հաշվառման արդյունավետ համակարգի առկայությունը էականորեն նվազեցնում է հարկային հաշվարկներում հնարավոր սխալների և անճշտությունների հավանականությունը: