ՊՖԿ համակարգի և հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրեր

Պետական Ֆինանսական Համակարգի (ՊՖԿ) և հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրեր

Ծրագիրն իրականացվել է Փի-Էյջ-Փի ընկերության կողմից՝ Ֆոր Ասիսթ Դեվելոփմենթ Քոնսալթինգ Լիմիթիդի հետ համատեղ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների իրականացմանը, որի իրագործման նպատակով Համաշխարհային Բանկը օժանդակում է ՀՀ Ֆինանսների նախարարությանը: Ներկայումս ՀՀ-ում չի գործում այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կընձեռեր համախմբել հանրային հատվածի կազմակերպությունների տարբեր մակարդակների տեղեկատվությունը՝ միասնական կանոններ կիրառելու օգնությամբ: Ներկայումս կիրառվող հաշվապահական հաշվառման պրակտիկաները և համակարգերը չեն բավարարում ինչպես հանրային հատվածի ներկա կարիքներին, այնպես էլ զարգացման ժամանակակից միտումներին:

Սույն Ծրագրի նպատակն է հետամուտ լինել արդեն իսկ մեկնարկած բարեփոխումներին և աջակցել Ֆինանսների նախարարությանը ավարտին հասցնել հաշվապահական հաշվառման բարեփոխումները՝ հանրային հատվածում առավել լայն կիրառում ունենալու նպատակով: Որպես բարեփոխումների նշաձող և երկարաժամկետ նպատակ, ընտրվեց  Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Համակարգի Միջազգային Ստանդարտների (ՀՀՀՀՄՍ-ներ) վրա հիմնված հաշվապահական հաշվառման հիմունքների ներդրումը:

Ծրագիրը ներառում էր հետևյալ աշխատանքները՝

  • ՀՀՀՄՍ-ների թարմացում՝ Ֆինանսների նախարարության ցուցումներին համապատասխանեցնելու նպատակով,
  • Հաշվապահական հաշվառման իրավական ակտերի և ձեռնարկի թարմացում,
  • Հաշվապահական հաշվառման իրավական ակտերի և ձեռնարկի պիլոտավորում,
  • Օրենսդրական դաշտի թարմացում՝ նոր համակարգի պիլոտավորման արդյունքում,
  • Նոր համակարգի ներդրումն ապահովող կիրառման մանրամասն ծրագրի մշակում,
  • Հաշվապահական հաշվառման ավտոմատացման համակարգի նկատմամբ պահանջների սահմանում,
  • Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրում և պիլոտավորում:


Ծրագիրն իրականացվել է Փի-Էյջ-Փի ընկերության կողմից՝ Ֆոր Ասիսթ Դեվելոփմենթ Քոնսալթինգ Լիմիթիդի հետ համատեղ: Ծրագիրը մեկնարկել է Պետական Ֆինանսական Կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Սույն ծրագրի նպատակն էր ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության Կենտրոնացված ներդաշնակեցման մարմնի համակարգային հնարավորությունների ձևավորմանը:

Ծրագիրը բաղկացած էր երեք հիմնական փուլերից և իրականացման ենթակա հետևյալ աշխատանքներից՝
• Փուլ 1՝ Ներքին աուդիտի մեթոդոլոգիայի թարմացում և փորձարկում.
 - Ներքին աուդիտի ստանդարտների, կիրառման ցուցումների և ձեռնարկի (Ներքին աուդիտի մեթոդաբանություն) թարմացում
 - Ներքին աուդիտի ստանդարտներ, կիրառման ցուցումների և ձեռնարկի պիլոտավորում հանրային հատվածի 6 կազմակերպություններում
 - Ներքին աուդիտի մեթոդաբանությանը համապատասխան Ներքին աուդիտի տեղեկատվության կառավարման միասնական համակարգի (ներքին աուդիտի համակարգչային ծրագիր) նկատմամբ պահանջների սահմանում,
- Ներքին աուդիտի համակարգչային ծրագրի շահագործման համար համակարգչային տեխնիկակական նվազագույն պահանջների սահմանում.

• Փուլ 2՝ Ներքին աուդիտի համակարգչային ծրագրի մշակում և փորձարկում, շահագրգիռ կողմերին համակարգչային ծրագրի կիրառման վերաբերյալ ուսուցման դասընթացների տրամադրում.
- Ներքին աուդիտի համակարգչային ծրագրի փորձարկում/պիլոտավորում հանրային հատվածի 18 կազմակերպություններում,
- Շահագրգիռ կողմերին (100 հոգի) և ներքին աուդիտի ծրագրի օգտագործողներին (40 հոգի) ուսուցման դասընթացների տրամադրում,

• Փուլ 3՝ Ներքին աուդիտի թարմացված մեթոդաբանության ներդրման ռազմավարության մշակում և գործող օրենսդրական դաշտի վերանայում,

Հիմնական աշխատանքներն իրականացվել են 2011-2012 թվականներին: Սակայն, քանի որ համակարգչային ծրագիրը ներդրվել է 2013 թվականին և ներկայումս օգտագործվում է հանրային հատվածի ավելի քան 80 կազմակերպությունների կողմից, ներկայումս տրամադրում ենք համակարգչային ծրագրի սպասարկում և թարմացում:


Ծրագիրն իրականացվել է Փի-Էյջ-Փի ընկերության կողմից՝ Քեմոնիքս Ինթերնեյշնլ Ինկ-ի հետ համատեղ` Ֆայնենշել Սեքտըր Նոլիջ Շերինգ (ՖՍ Շերինգ) ծրագրի շրջանակներում: ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի խնդրանքով, ՖՍ Շերինգը հրավիրվել է իրականացնելու ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանությունը: Թարգմանության այս գործընթացն ուղղակիորն նպաստեց ԱՄՆ ՄԶԳ/ Հայաստանի կողմից ֆինանսավորվող ՖՍ Շերինգի գործունեություններին՝ անդրադառնալով Հայաստանում ՓՄԿ-ների վարկային կարիքներին:

Կարևորագույն աշխատանքները ներառում են՝

  • Թարգմանված և խմբագրված ՓՄՄԿ-ների ՖՀՄՍ 2009
  • Թարգմանված և խմբագրված ՓՄՄԿ-ների ՖՀՄՍ 2009-ի Եզրակացությունների հիմքերը
  • Թարգմանված և խմբագրված ՓՄՄԿ-ների ՖՀՄՍ 2009-ի Իրագործման ուղեցույցը


Ծրագիրն իրականացվել է Փի-Էյջ-Փի ընկերության կողմից՝ Քոնթինենթալ Ֆայնենշլ Սերվիսիզ Ինկ-ի հետ համատեղ: Սույն ծրագրի շրջանակներում, խորհրդատուներն օժանդակել են Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ օգնելու ՀՀ կառավարությանը Հայաստանում հաշվեգրման հիմունքով ՀՀՀՀՄՍ-ների որդեգրման համար ձևավորել իրավական և ինստիտուցիոնալ համապատասխան դաշտ:

Նշված ծրագրի շրջանակներում Փի-Էյչ-Փի -ի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

  • Ներկայումս գործող հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության դաշտի և առկա հնարավորությունների գնահատում.
  • Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակում.
  • Հաշվապահական հաշվառման ձեռնարկի մշակում.
  • Հաշվեգրման հիմունքով ՀՀՀՀՄՍ-ների ներդրման պիլոտավորում.
  • Իրականացման ռազմավարության մշակում.
  • Օրենսդրական դաշտի նախագծում: