Hovhannes Petrosyan

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

  • Օժանդակություն` հաշվապահական հաշվառման նոր համա­կար­գին անցման գործընթացում,
  • Այլ հաշվապահական, հարկային և ֆինանսական խորհրդա­տվա­կան ծառայություններ:

 Աշխատանքը ՓԻ-ԷՅՋ-ՓԻ-ում

Հովհաննես Պետրոսյանը հանդիսանում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողը, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը։
Հ. Պետրոսյանը կոորդինացնում և ղեկավարում է ընկերության կող­մից մատուցվող ծառայությունները: Ծառայությունները, մասնավո­րա­պես, ներառում են`

  • Հաշվապահական հաշվառման, հարկային հաշվառման և կա­ռա­վար­ման համակարգերի ներդրում/բարելավում,
  • Օժանդակություն  հաշվապահական ծրագրի ներդրման գործում,
  • Հաշվապահական ծառայության աշխատակիցների ուսուցանում,
 Աշխատանքը ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ-ում Աշխատանքը ֆինանսների նախարարությունում 

Նախքան «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրումը, Հ. Պետրոսյանը հանդիսացել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ ավագ մենեջեր և ղեկավարել է հաշվա­պա­հական խորհրդա­տվա­կան ծառայությունների բաժինը։

Հ. Պետրոսյանը գործուն մասնակցություն է ունեցել «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի գործունեու­թյան տար­բեր ասպարեզներում, հաշվապահական հաշվառման խոր­հրդատվական և շարունակական հաշվապահական ծառա­յու­թյուն­ներ է մատուցել Հայաստանի Հանրա­պետության մի շարք խոշորագույն ընկերությունների։

Որպես «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հաշվապա­հա­կան խորհրդատվական ծառայությունների բաժնի ղեկա­վար, Հ. Պետրոսյանը կոորդինացրել և մասնակցել է մի շարք աշխատանքների։

Իր անմիջական մասնակցությամբ իրականացված խոշոր ծրագրերից է Ջրաչափերի տեղադրման, հաշիվ­ների կազմման և գանձումների համակարգի գծով օժանդակության ծրագիրը, որն իրա­կանացվել է Հայաս­տանի Ուրբան Ինստիտուտի հետ համատեղ։

Ծրագրի նպատակն է եղել արդյունավետ հաշվա­պահական և ֆինանսական հաշվառման, ինչպես նաև հաճա­խորդ­ների տեղեկատվական բազայի, հաշիվների կազմման և գանձումների հա­մա­կարգ ներդրնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։








 

 

 

 

 

Նախքան «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը Հ. Պետրոսյանը ղեկավարել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նա­խա­րարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթո­դաբանության գլխավոր վարչությունը։

1993թ. օգոստոսից մինչև 2002թ. հոկտեմբեր զբաղեցնելով այս պաշ­տոնը՝ Հ. Պետրոսյանն անմիջականորեն ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական համակարգի բարեփո­խում­ների գործընթացը։

Մասնավորապես, Հ. Պետրոսյանը՝

  • Կոորդինացրել և անմիջականորեն մասնակցել է «Հաշվապա­հա­կան հաշվառման մասին» ՀՀ օրենքի մշակմանը,
  • Կոորդինացրել և անմիջականորեն մասնակցել է «Աուդիտո­րա­կան գործու­նեու­թյան մասին» ՀՀ օրենքի մշակմանը,
  • Կոորդինացրել և անմիջականորեն մասնակցել է «Դրամար­կղային գործառ­նությունների մասին» ՀՀ օրենքի մշակմանը,
  • Մասնակցել է ՀՀ հարկային օրենսդրության մշակմանը,
  • Կոորդինացրել և անմիջականորեն մասնակցել է ՀՀ հաշվապա­հա­կան հաշվառման 34 ստանդարտների մշակմանը, կազմակեր­պու­թյունների ֆինանսա­տնտեսական գործունեության հաշվային պլանի մշակմանը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթի և դրա լրացման ցուցումների մշակմանը, ինչպես նաև հաշվա­պա­հական հաշվառման ոլորտը կարգավորող այլ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին,
  • Իրականացրել է 50% և ավելի պետական բաժնեմասով 200 ընկե­րություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքների մեթոդաբանական կառավարումը,
  • Իրականացրել է միջնակարգ դպրոցներում հաշվապահական հաշ­վառման նոր համակարգի ներ­դրման աշխատանքների մեթո­դա­բանական կառավարումը: