Davit Edigaryan

ԴԱՎԻԹ ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

  • Ներքին աուդիտի և ներքին վերահսկողության համակարգի ներդնում:
 Աշխատանքը ՓԻ-ԷՅՋ-ՓԻ-ում
Դավիթ Եդիգարյանը հանդիսանում է «Փի-Էյջ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ի տնօրենը և հիմադիր գործընկերը։
Դ. Եդիգայանը ղեկավարում է ընկերությունը և վերահսկում է նրա գործունեությունը` հաճախորդներին բարձրորակ ծառայություններ տրամադրելու նպատակով:
Ընկերությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները`
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտ,
  • Ֆինանսական հաշվետվությունների դիտարկում,
  • Համաձայնեցված ընթացակարգեր,
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում` կոմպիլյացիա,
Աշխատանքը ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ-ում 
Նախքան «Փի-Էյջ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ի հիմնադրումը, Դ. Եդիգարյանը 11 տարի աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում` զբաղեցնելով պաշտոն­ներ սկսած աուդիտորի օգնականից մինչև աուդիտի բաժնի ղեկավար և հետագայում `աուդիտի տնօրեն:

«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատելու տարիներին Դ. Եդիգարյանը կարևոր դերակատարություն է ունեցել «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի գրասենյակը Թբիլիսիում հիմնադրելու գործում: Լինելով «Քեյ-Փի-Էմ-Ջի Թբիլիսի» գրասենյակի աուդիտի տնօրեն` իր առաջնային պարտականությունն է եղել զարգացնել գրասենյակի գործունեությունը:


«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատելու ժամանակաշրջանում Դ. Եդիգարյանը ձեռք է բերել և շարունակաբար զարգացրել աուդիտ իրականացնելու փորձ այնպիսի ոլորտներում ինչպիսիք են` ֆինանսական ծառայությունների, հանքարդյունաբերության, կոմունալ սպասարկման, տրանսպորտի և լոգիստիկայի, ընդհանուր արտադրության, ոչ առևտրային կազմակերպությունների և այլ ոլորտները:

Դ. Եդիգարյանն ունի տարբեր երկրներում աշխատելու փորձ, և նրա աուդիտորական փորձի աշխարհագրությունը ներառում է հետևյալ երկրները` Հայաստանի Հանրապետություն, Վրաստան, Միացյալ Թագավորություն, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Հունաստան, Ղազախստան և Տաջիկստան: