Աուդիտ և հարակից ծառայություններ

Աուդիտ և հարակից ծառայություններ

Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

Մենք մատուցում ենք աուդիտորական ծառայություններ տարաբնույթ բնագավառներում գործող կազմակերպություններին Աուդիտի Միջազգային Ստանդատների համաձայն` հետևելով որակավորված հաշվապահների համար սահմանված Էթիկայի կանոններին: Մեր կողմից մատուցված ծառայությունների բարձր որակը պայմանավորված է հիմնադիր գործընկերների տեղական և միջազգային առաջատար կազմակերպություններին աուդիտորական ծառայությունների մատուցման բազմաբնույթ փորձից: Ի լրումն` հաշվապահական հաշվառման և օրենսդրական խրթին խնդիրների համակողմանի ըմբռնումը հնարավորություն  է տալիս, որ մեր հաճախորդները կարողանան դիմակայել այն բոլոր մարտահրավերներին, որոնք պայմանավորված են անընդհատ փոփոխվող շուկայի առկայությամբ: Բացի այդ, սերտ համագործակցությունը մեր հաճախորդների հետ օգնում է նրանց մշտապես տեղեկացված լինել Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների, ինչպես նաև, կարգավորող, իրավական համակագերի ցանկացած փոփոխություններին և հիմնահարցերին:

Արդյունավետ աուդիտորական ծառայություններ մատուցելու նպատակով, իրականացնում ենք աուդիտի մանրամասն պլանավորում, որպեսզի ի սկզբանե հայտնաբերենք և կենտրոնացնենք մեր ջանքերը առավել ռիսկային մասերում: Տարբեր բնագավառներում մեր ունեցած փորձառությունը նպաստում է պլանավորել և իրականացնել այնպիսի աուդիտորական ընթացակարգեր, որոնք լավագույնս համապատասխանում են հաճախորդի գոծունեության ոլորտին և վերջինիս ֆինանսական հաշվետվության պահանջներին:

Ֆինանսական հաշվետվությունների դիտարկում
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման ծառայություններ մատուցելիս՝ հիմնականում իրականացնում ենք անալիտիկ ընթացակարգեր և արտահայտում ենք կարծիք` բացասական հաստատմամբ:
Համաձայնեցված ընթացակարգեր Կոմպիլյացիա
Համաձայնեցված ընթացակարգերի ծառայություններ մատուցելիս իրականացնում ենք նախապես հաճախորդների հետ համաձայնեցված թեսթեր և պատրաստում ենք հաշվետվություն հայտնաբերված  խնդիրների վերաբերյալ: Կոմպիլյացիայի ծառայություններ մատուցելիս մեր կողմից պատրաստվում են հաճախորդի ֆինասական հաշվետվությունները` ֆինանսական հաշվետվողականության կիրառելի սկզբունքների համաձայն: