|
Աշխատանքը ՓԻ-ԷՅՋ-ՓԻ-ում |
|
Վիգեն Եղոյանը հանդիսանում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադիր բաժնետերերից մեկը և ընկերության հաշվապահական ծառայությունների ղեկավարը։ Պրն. Եղոյանը պատասխանատու է տարբեր հաշվապահական ծառայությունների կոորդինացման/ղեկավարման և մատուցման համար: Ծառայությունները, մասնավորապես, ներառում են` . Հաշվապահական համակարգի ներդրում/բարելավում, . Օժանդակություն հաշվապահական ծրագրի ներդրման գործում, . Հաշվապահական ծառայության աշխատակիցների ուսուցանում, . Օժանդակություն` հաշվապահական հաշվառման հին համակարգից նոր համակարգին անցման գործընթացում, . Այլ հաշվապահական ծառայություններ: |
||
Աշխատանքը ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ-ում |
Աշխատանքը ֆինանսների նախարարությունում |
|
Պրն. Եղոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հաշվապահական խորհրդատվական և շարունակական հաշվապահական ծառայությունների մատուցման գործում` որպես աշխատախմբի ակտիվ անդամ: Պարոն Եղոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հաշվապահական խորհրդատվական և շարունակական հաշվապահական ծառայությունների մատուցման գործում, որպես աշխատախմբի ակտիվ անդամ։ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հաշվապահական ծառայությունների բաժնում աշխատելու ընթացքում, պարոն Եղոյանը մասնակցել է տարբեր աշխատանքների իրականացմանը, ներառյալ՝ . Հաշվապահական հաշվառման համակարգի ներդնում, մասնավորապես՝ հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում, աշխատանքային հաշվային պլանի մշակում, հաճախ օգտագործվող հաշվապահական ձևակերպումների ձեռնարկի մշակում, և այլն, . Հաշվապահական հաշվառման համակարգերի վերականգնում և գործող համակարգի բարելավում, . Պատվիրատուի հաշվապահական հաշվառման վարում, . Տարբեր հաշվապահական խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն։ Իր անմիջական մասնակցությամբ իրականացված խոշոր ծրագրերից է Ջրաչափերի տեղադրման, հաշիվների կազմման և գանձումների համակարգի գծով օժանդակության ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի Ուրբան Ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է եղել արդյունավետ հաշվապահական և ֆինանսական հաշվառման, ինչպես նաև հաճախորդների տեղեկատվական բազայի, հաշիվների կազմման և գանձումների համակարգ ներդրնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այս ծրագրի շրջանակում պրն. Եղոյանը մասնակցել է հաշվապահական և ֆինանսական հաշվառման համակարգի մշակման և ներդրման աշխատանքներին։ |
Նախքան «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը պրն. Եղոյանը աշխատել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունում և ուղղակի մասնակցություն է ունեցել` . «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի մշակմանը, . «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի մշակմանը, . ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների փաթեթի և դրա լրացման ցուցումների մշակմանը, . ՀՀ-ում հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին, . 50% և ավելի պետական բաժնեմասով 200 ընկերություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքներին: Ի լրումն վերը նշվածների, պրն. Եղոյանը մասնագիտացած է նաև հետևյալ ոլորտներում՝ . Հաշվապահական հաշվառում և հարկեր, ֆինանսական վերլուծություն, . ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների դասավանդում, . ՀՀ հաշվապահական ստանդարտների և Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների վերլուծություն: |