Hovhannes Petrosyan

ՎԻԳԵՆ ԵՂՈՅԱՆ

Աշխատանքը ՓԻ-ԷՅՋ-ՓԻ-ում

Վիգեն Եղոյանը հանդիսանում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադիր բաժնետերերից մեկը և ընկերության հաշվապահական ծառայությունների ղեկավարը։

Պրն. Եղոյանը պատասխանատու է տարբեր հաշվապահական ծառայությունների կոորդինացման/ղեկավարման և մատուցման համար: Ծառայությունները, մասնավորապես, ներառում են`

. Հաշվապահական համակարգի ներդրում/բա­րե­լա­վում,

. Օժանդակություն հաշվապահական ծրագրի ներդրման գոր­ծում,

. Հաշվապահական ծառայության աշխատակիցների ուսուցա­նում,

. Օժանդակություն` հաշվապահական հաշվառման հին համակարգից նոր համակարգին անցման գործընթացում,

. Այլ հաշվապահական ծառայություններ:

Աշխատանքը ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ-ում

 

Աշխատանքը ֆինանսների նախարարությունում

Պրն. Եղոյանը ակտիվ մասնակ­ցություն է ունեցել հաշվապահական խորհրդատվական և շարու­նակական հաշվապահական ծառայությունների մատուցման գործում` որպես աշխատախմբի ակտիվ անդամ:

Պարոն Եղոյանը ակտիվ մասնակ­ցություն է ունեցել հաշվապահական խորհրդատվական և շարու­նակական հաշվապահական ծառայությունների մատուցման գործում, որպես աշխատախմբի ակտիվ անդամ։

«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հաշվապահական ծառայությունների բաժնում աշխատելու ընթացքում, պարոն Եղոյանը մասնակցել է տարբեր աշխատանքների իրականացմանը, ներառյալ՝

. Հաշվապահական հաշվառման համակարգի ներդնում, մասնավորապես՝  հաշվա­պա­հական հաշվառման քաղաքականության մշակում, աշխատանքային հաշվային պլանի մշակում, հաճախ օգտագործվող հաշվապահական ձևակերպումների ձեռ­նար­կի մշակում, և այլն,

. Հաշվապահական հաշվառման համակարգերի վերականգնում և գործող համակարգի  բարելավում,

. Պատվիրատուի հաշվապահական հաշվառման վարում,

. Տարբեր հաշվապահական խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն։

Իր անմիջական մասնակցությամբ իրականացված խոշոր ծրագրերից է Ջրաչափերի տեղադրման, հաշիվների կազմման և գանձումների համակարգի գծով օժանդակության ծրագիրը, որն իրա­կանացվել է Հայաստանի Ուրբան Ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է եղել արդյունավետ հաշվա­պահական և ֆինանսական հաշվառման, ինչպես նաև հաճախորդների տեղեկատվական բազայի, հաշիվների կազմման և գանձումների հա­մա­կարգ ներդրնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այս ծրագրի շրջանակում պրն. Եղոյանը մասնակցել է հաշվապահական և ֆինանսական հաշվառման համակարգի մշակման և ներդրման աշխատանքներին։

 

Նախքան «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը պրն. Եղոյանը աշխատել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունում և ուղղակի մասնակցություն է ունեցել`

. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի մշակմանը,

. «Դրամարկղային գործառ­նությունների մասին» ՀՀ օրենքի մշակմանը,

. ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների, կազմակերպությունների ֆինանսա­տնտեսական գործունեութ­յան հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների փաթեթի և դրա լրացման ցուցումների մշակմանը,

. ՀՀ-ում հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին,

. 50% և ավելի պետական բաժնեմասով 200 ընկերություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքներին:

Ի լրումն վերը նշվածների, պրն. Եղոյանը մասնագիտացած է նաև հետևյալ ոլորտներում՝

. Հաշվապահական հաշվառում և հարկեր, ֆինանսական վերլու­ծություն,

. ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և Ֆինան­սական հաշվետվությունների միջազգային ստանդարտների դա­սա­վանդում,

. ՀՀ հաշվապահական ստանդարտների և Ֆինանսական հաշ­վետվությունների միջազգային ստանդարտների վերլուծություն: